Լրահոս
Հասարակական
12:00
04.01.25
1 060

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Img default alt hy

Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ապարան քաղաքներում և Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։