Լրահոս
Հասարակական
11:30
19.08.22
127

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Img default alt hy

Օգոստոսի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զովունի և Առինջ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: