Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:15
19.08.22
139

Պուտինը և Սի Ծինպինը պլանավորում են անմիջակա մասնակցել G20-ի գագաթնաժողվին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը պլանավորում են անմիջակա մասնակցել Բալիում Քսանի խմբի գագաթնաժողովին: Օգոստոսի 18-ին այդ մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտնել Է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն:

«Սի Ծինպինը կժամանի: Նախագահ Պուտինը նույնպես ինձ ասաց, որ կժամանի»,- մեջբերում Է գործակալությունը Վիդոդոյի խոսքը: Ինդոնեզիայի նախագահը նաև հայտարարել Է, որ խոշոր երկրների ղեկավարների միջև պետք Է բավականաչափ տարածություն լինի երկխոսության համար: ՉԺՀ-ի ԱԳՆ-ում չեն պատասխանել գործակալության խնդրանքին մեկնաբանելու պետության ղեկավարի ուղևորությունների պլանները:

Նշվում Է, որ Սի Ծինպինը երկրի սահմաններից դուրս չի մեկնել 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Օգոստոսի 18-ին Կրեմլի մամուլի ծառայությունց հայտնել են, որ Պուտինը հեռախոսով Վիդոդոյի հետ քննարկել Է այդ թվում Բալիում G20-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը: G20-ի գագաթնաժողովը պետք Է կայանա նոյեմբերի 15-16-ը Բալիում անմիջակա ձևաչափով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միջոցառմանը Պուտինի անմիջակա կամ հեռակա ձևաչափով մասնակցության որոշումը դեռ չի ընդունվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: