Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
31.10.22
171

Պուտինն ուզում է «վերջ դնել», Ալիևը «վերջ է դրել», Փաշինյանը «համաձայն է». Սոչիում անձրև է, մշուշ

Սոչիում ամեն րոպե կարող է սկսվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որին նախորդել են Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի ու Ալիևի հետ:

Ռուսաստանի նախագահին Հայաստանի վարչապետն ուղիղ ասել է, որ համաձայն է
Երևան-Բաքու հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների ռուսական նախագծի հետ: Փաշինյանը չի բացառել, որ այսօր Սոչիում եռակողմ՝ նոր հայտարարություն ստորագրվի: