Լրահոս
Միջազգային
17:30
29.04.25
165

Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վոլգոգրադ, որտեղ նրա համար նախատեսված է ներքին և միջազգային հագեցած ծրագիր, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի ղեկավարը Վոլգոգրադում կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի հետ միասին նաև կմասնակցի Միութենական պետության «Մեծ ժառանգություն - ընդհանուր ապագա» համաժողովին։

Նախագահներն, ի թիվս այլ բաների, Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մամաև կուրգանում կհարգեն Ստալինգրադի հերոս պաշտպանների հիշատակը։

Երեկոյան նախատեսված է Պուտինի հանդիպումը Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հետ: