Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:06
24.11.22
101

Պուտինն իր խոսքում պատասխանել է Փաշինյանին․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեև հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենևին հոբելյանական չէր։ 2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, և փաստացի մինչև հիմա մենք ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել այդ ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին»,- ասել է նա և դա անվանել «Հայաստանի նախագահության ամենամեծ անհաջողությունը»:

Ապա Պուտինն իր խոսքում պատասխանել է նրան․ «Հույս կա, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։