Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:54
31.10.22
874

Հրապարակվել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը

Img default alt hy

Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցները տարածել են երեք ղեկավարների համատեղ հայտարարության տեքստը:

- ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները նշում են ռուս խաղաղապահների ներդրումը անվտանգության ապահովման գործում, նրանց ջանքերի անհրաժեշտությունը տարածաշրջանի կայունության հարցում․

- Պուտինը, Փաշինյանը և Ալիևը Սոչիում ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ակտիվ նախապատրաստման և կնքման կարևորությունը․

- Պուտինը, Փաշինյանը և Ալիևը վերահաստատել են հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը.

- Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը, Ռուսաստանի Դաշնությունը կտրամադրի ամենայն աջակցություն․

- Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են քննարկել բոլոր խնդիրները՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի՝ 1991թ.-ի հռչակագրի համաձայն․

- Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը և Հայաստանը հավելյալ ջանքեր կգործադրեն դեռ չկարգավորմած հումանիտար խնդիրների լուծման համար․

- Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը և Հայաստանը նշել են վստահության ամրապնդման համար եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու կարևորությունը․

- Փաշինյանը և Ալիևը Սոչիում ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Թարգմանությունը՝ News.5tv.am