Լրահոս
Հասարակական
16:17
23.11.22
93

«Պուտի՛ն, վերադարձրու մեր տղաներին». անհետ կորածների հարազատների ակցիան՝ ՌԴ դեսպանատան մոտ

«Պուտի՛ն, վերադարձրու մեր տղաներին», «Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի 8-րդ կետի պահանջը չի իրականցվում, քայլեր ձեռնարկեք»: Ռուսերեն ու անգլերեն այս բովանդակությամբ պաստառներով՝ 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները ակցիա են արել Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ: Հարազատները վստահ են, որ իրենց տղաները Բաքվում են, բայց այդ երկիրը չի հաստատում գերեվարության այդ դեպքերը: