Լրահոս
Հասարակական
12:43
12.05.25
331

Պուշկինի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 12-ին, Պուշկինի անվան դպրոցի ծնողները  հինգշաբթի՝ մայիսի 8-ին մեկնարկած բողոքի ակցիան շարունակել են ԿԳՄՍ նախարարության մոտ։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։

ԿԳՄՍ նախարարությունից պատրաստակամություն են հայտնել հանդիպել 6 ծնողի հետ։ Նրանք հանդիպել են փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ։

Հանդիպումից հետ ծնողները հանդես եկան հայտարարությամբ։ Նրանց խոսքով՝ դպրոցի գործող տնօրեն Նատալյա Ստեփանյանի՝ մրցույթի վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկվել է և եթե բողոքարկման արդյունքները դրական լինեն, 3 օրվա ընթացքում պետք է հայտարարվի նոր մրցույթ։

«Ոչ մի նոր թեկնածու չի կարողանա մասնակցել տնօրենի մրցույթին առանց ներկայացնելու դպրոցի զարգացման ծրագիրը ծնողական խորհրդին։ Միայն ծնողական խորհրդի կողմից այդ ծրագիրը հաստատելուց հետո հավակնորդը կկարողանա մասնակցել մրցույթին»,–ասաց ծնողներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։