Լրահոս
Միջազգային
18:20
31.10.22
75

Փորձել են պայթեցնել կրթության նախարարության շենքը. Սոմալիում հարյուր մարդ է մահացել

Առնվազն 100 մարդ զոհվել, ավելի քան 300-ը վիրավորվել է Սոմալիում, երբ ահաբեկիչները փորձել են պայթեցնել կրթության նախարարության շենքը: Սոմալիի նախագահը հայտարարել է, որ զոհերի թվում կանայք ու երեխաներ կան: 

Նախնական վարկածով՝ երկու ականապատ մեքենա է պայթել նախարարության շենքի մոտ, որից հետո փոխհրաձգություն է սկսվել ոստիկանության և «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալների միջև: