Լրահոս
Հայաստան
13:27
18.05.22
301

Փողոցը փակած քաղաքացիներից մեկին վրաերթի են ենթարկել. անհնազանդության ակցիաներ՝ Երևանում

Դիմադրության շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության բողոքի ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երևանի տարբեր հատվածներում փակել են մի քանի տասնյակ փողոցներ:

Մասնավորապես, կաթվածահար են արել Նոր Նորքի մի շարք փողոցներ, Իսակովի պողոտան, Պարոնյան, Աբովյան փողոցները, Տերյան-Իսահակյան, Կոմիտաս-Տիգրանյան, Սևակ-Ռուբինյանց խաչմերուկները...

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներից մեկին վրաերթի են ենթարկել, շտապօգնություն է եկել: Մեկ այլ հատվածում ոստիկանների հրմշտոցից մի կին ընկել է, վնասել ձեռքը, հավանաբար կոտրել: