Լրահոս
Սպորտ
22:52
05.12.22
141

Պիրս Մորգանը մեկնաբանել է Ռոնալդուի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու լուրը

Img default alt hy

Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը, որն ավելի վաղ սկանդալային հարցազրույց էր վերցրել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, Twitter-ում գրառում է կատարել՝ հերքելով 37-ամյա ֆուտբոլիստի՝ «Ալ-Նասր» ակումբ տեղափոխվելու մասին տեղեկությունը։

«Այս լուրը ճիշտ չէ»,- գրել է լրագրողը։

37-ամյա պորտուգալացի հարձակվողը լքել է «Մանչեսթեր Յունայթեդը» սկանդալային հարցազրույցից հետո, որտեղ քննադատել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, ակումբի ղեկավարությանը և նախկին թիմակիցներին։

Աղբյուր  ArmSport.am