Լրահոս
Քաղաքական
10:35
03.05.25
208

Փինաչիություն կամ թքած-կպցրած դպրոց-մանկապարտեզներ. ձախողել է ծրագիրը Փաշինյանի թիմը

«Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները». Լոռու մարզ այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավորները փաստերով են հակադարձում. Փաշինյանն ուղղակի «պտիչկաներ» է դնում, ուզում է տպավորություն ստեղծել, թե աշխատում են: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը կառավարություն արած հարցումներից հետո հայտարարում է՝ Փաշինյանի կաբինետը ձախողել է մինչև 2026 թվականը 300 դպրոց, 500 մանկապարտեզ նորոգելու, վերակառուցելու ու կառուցելու ծրագիրը: Բացի այդ, չկա երաշխիք, որ կառուցածն էլ ապահով տանիք է սաների, դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցների համար: