Լրահոս
Երևան
13:00
13.03.21
60

«Փաշինյանը վախից մեկ ժամ շուտ է գնացել հանդիպմանը»․ քաղաքացիները ԱԳՆ շենքի դիմաց են, փորձում էին կանխել Փաշինյան մուտքը Կառավարության 2-րդ մասնաշենք․ ուղիղ

Այն օրը, երբ հայրենիքի փրկության շարժումը հանկարծ որոշի հաղթահարել ոստիկանական շղթան, ինքը պարտադիր այդ օրը ոստիկանական շղթան կհաղթահարի։ Այս մասին ասաց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Որպես այդպիսին մենք խոստացել ենք, որ գերագույն գլխավոր դավաճանը օր ու արև չի ունենալու Հայաստանում։ Այդ մարդը որպես քաղաքական գործիչ, որպես հայ մահացել է։ Ինչ ենք անելու, թող սյուպրիզ մնա, բայց դավաճանը և իր խունտան օր ու արև չեն ունենալու»,–ասաց նա։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու մեկ հարց ունեն՝ դա իր հեռացումն է։ «Քիչ է մնացել և հաղթանակը մոտ է, դրա ցուցիչ է այն վախը, որով նա վերաբերում է հայրենիքի փրկության շարժմանը։ Ես չեմ հիշում որևէ ղեկավար որ կշրջի այսպես»,–ասաց նա։

11:55

Քաղաքացիները հավաքվել են Կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը շենք։ Վերջինս գնում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Նշենք, որ ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել և նշել, որ Փաշինյանը Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել այսօր, ուստի նրանք դիմավորելու են Փաշինյանին շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ նրանք հավաքվել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց, որտեղ էլ Փաշինյանին դարձյալ դիմավորեցին «դավաճան» վանկարկումներով։