Լրահոս
Հայաստան
19:30
23.03.22
465

«Պետք է սովորենք գազատարը փակ վիճակում ապրել». ՔՊ-ականը «պարզ է ասում»

Արցախում ավելի քան 100 հազար մարդ երկրորդ օրն է շարունակում է առանց գազ մնալ: Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Բաքվի այն հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է խառնվի իր երկրի ներքին գործերին՝ ակնարկելով, որ Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է:

Եվ այս ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից ՔՊ-ականները արցախցիներին հորդորում են սովորել ապրել առանց գազ: