Լրահոս
Քաղաքական
16:11
21.03.25
171

Փչացածության աստիճան. ՔՊ-ականը հունից դուրս է գալիս

 

Խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հունից դուրս է եկել, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսել է նախօրեին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊ-ականի խայտառակ պահվածքի մասին: «Ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով»,- արդարացել է Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, թե ինքը խոսքի մաքրությունն է նկատի ունեցել: Կին լրագրողների հանդեպ իր ագրեսիվությամբ վաղուց հայտնի կարկառուն ՔՊ-ականը ճեպազրույցի ժամանակ մեր գորընկերուհուց նախ պահանջել էր հեռու կանգնել, ապա ասել, թե «Մաքրիր շուրթերդ»: Ընդդիմադիր պատգամավորները կոչ են արել լրատվավիջոցներին բոյկոտել Անդրանիկ Քոչարյանի ճեպարզույցները: