Լրահոս
Միջազգային
21:45
08.05.25
201

Պայթյուններ են որոտացել Հնդկաստանում

Img default alt hy

Հնդկական Քաշմիրի Ջամմու քաղաքում մայիսի 8–ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։ Հնդկաստանի ռազմական աղբյուրները կասկածում են, որ դա պակիստանյան անօդաչու թռչող սարքի հարձակում է, հայտնում է Reuters–ը:

Լրատվամիջոցի լրագրողը հայտնել է, որ քաղաքում կարմիր լույսեր և արկեր են երևացել։

Հնդիկ պաշտոնյան, որ խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է , որ հարձակման են ենթարկվել Ջամմուի մի քանի հատվածներ և Ախնուր, Սամբա և Կաթհուա քաղաքները: