Լրահոս
Հասարակական
19:15
18.08.22
135

Պայթյունի հետևանքով զոհված Արամ Հայրապետյանը գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար ապրանք գնելու

Img default alt hy

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետևանքով զոհված Արամ Հայրապետյանը գնացել էր իր խանութի համար ապրանք գնելու:

NEWS.am-ի հետ զրույցում Արամ Հայրապետյանի ծանոթներից մեկը պատմեց, որ խանութը Մալաթիա Սեբաստիա համայնքում էր, իսկ Արամն ապրում էր Հաղթանակ թաղամասում. «Արամը միշտ ապրանք գնել է «Առինջ մոլից», բայց այդ օրը որոշել է գնալ «Սուրմալու»: Արամ Հայրապետյանը 42 տարեկան էր, չորս երեխաների հայր էր: 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետևանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: