Լրահոս
Միջազգային
15:20
18.08.22
101

Պայթյուն՝ աղոթքի պահին. Քաբուլի մզկիթում տասնյակ զոհեր կան

Աֆղանստանի մայրաքաղաքի մզկիթում աղոթքի ժամանակ հզոր պայթյուն է որոտացել։ Նշվում է, որ մի քանի տասնյակ զոհեր կան՝ այդ թվում երեխաներ:

Շուրջ 3 տասնյակ մարդ վիրավոր է: Թալիբների հետախուզության աշխատակիցը հայտնել է, որ ողբերգությունը եղել է Քաբուլի Խաիր Խանա թաղամասի մզկիթում: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: