Լրահոս
Հասարակական
20:42
18.08.22
129

Պայթած շենքի տարածքում են փնտրում կորած քաղաքացուն. ամեն վայրկյան կարող է փլվել շենքը

Սուրմալուում անհետ կորած համարվող վերջին քաղաքացուն փրկարարները դեռ չեն կարողանում գտնել: Հնարավոր է, որ պայթյունի պահին նա հենց հրավառ նյութերի պահեստում է եղել:

Արտակարգ իրավիճակների փոխնախարարն այսօր ասել է, տարածքի 90 %-ում որոնումներն ավարտել են, երկաթ-բետոնե վտանգավոր հատվածները ապամոնտաժել:

Այսօր փրկարարները թույլ են տվել լրագրողներին մտնել շենքի տարածք: Արփի Սուքիասյանը կպատմի: