Լրահոս
Քաղաքական
10:25
27.10.22
118

Պայմանագիրը ստորագրվում է. Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: Երեկ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին:

«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչևայս տարեվերջ: Ինչքանո՞վ է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանո՞վ է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին խորհրդարանում Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը տևական խաղաղություն և անվտանգություն կապահովի Հայաստանի համար 29,800 կմ քառակուսի տարածքում։ Ժամեր անց հերքել էր իրեն. «Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից, երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է վարչապետը։

Եվ, ահա, մեկ ամիս անց էլ նա հայտարարեց, թե ամեն դեպքում խաղաղության պայմանագիր ստորագրվելու է: Ստացվում է՝ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։