Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:44
23.11.22
119

Պատժիչ լիազորություններ չունեն խաղաղապահները. Բաքվի սադրանքների «հատուկ» օրերը

Վերջին շաբաթներին ադրբեջանական կողմն ավելի ինտենսիվ  է կրակում նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներում, հետո ապատեղեկատվություն տարածում՝ իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն են խախտում հրադադարը: Նախօրեին են լուր տարածել՝ իբր երեքշաբթի կեսօրին հայկական կողմը երեք ժամ կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ:  

Այդ Ադրբեջանն է թիրախավորում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիներին: Այսօր Արցախի խորհրդարանում հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ խաղաղապահները պատժիչ լիազորություններ չունեն և չեն կարող զսպել Բաքվի ագրեսիան: