Լրահոս
Իրավական
22:45
16.01.25
487

Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին. դատախազություն

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավասու մարմնի միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող՝ հետախուզվող անձ Է.Ժ․Բ.-ն 2025 թվականի հունվարի 16-ին հանձնվել է վերոնշյալ երկրի իրավասու մարմիններին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: