Լրահոս
Քաղաքական
15:25
19.01.21
51

«Պատգամավորը լրջագույն խնդիրներից է համարում ընդդիմությանը, այս մտքերը լսելիս հիշեցի Թուրքիայում 1960-ին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները»

Img default alt hy

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանի երեկվա հայտարարությանը, թե երկրի լրջագույն խնդիրներից է խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությանը։

Ստորև մեջբերում եմ նաև իմ հեղինակած «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքից մի հատված, որն ապացուցում է, որ պատմությունը ոչ միայն կրկնվելու, այլև տասնամյակներ հետո այլ երկրների քաղաքական դաշտը վարակելու հատկություն ունի:

«Արդեն 1960 թ. սկզբին Թուրքիայում քաղաքական խոր ճգնաժամ էր, վիճակը պայթյունավտանգ էր: 1960 թ. ապրիլի 18-ին իշխող կուսակցության առաջարկով ստեղծվեց արտակարգ լիազորություններ ունեցող խորհրդարանական հանձնաժողով, որը զբաղվելու էր ընդդիմության գործունեության ուսումնասիրությամբ: Հանձնաժողովը, կիրառելով իր լիազորությունները, մայիսին երեք ամսով արգելեց ընդդիմադիր ուժերին և կուսակցություններին ժողովներ, հանրահավաքներ, համագումարներ անցկացնել, մամուլում տպագրել քաղաքական բնույթի հայտարարություններ: Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը պահանջեց հետաքննություն սկսել իշխող կուսակցության առաջնորդների և կառավարության անդամների անօրինական գործունեության վերաբերյալ, որին ի պատասխան՝ իշխող խմբակցության պատգամավորները հանդես եկան առաջարկով՝ կախաղան բարձրացնել ընդդիմության առաջնորդ Իսմեթ Ինյոնուին»...: