Լրահոս
Քաղաքական
11:07
04.11.22
115

Պատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրություններ են ընթանում. բացահայտումներ կլինեն․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կոռուպցիան և կաշառակերությունը մերժող հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը, որ նախկինում ոչ մի սեփականություն չի ունեցել, ավտոմեքենաների և տների սեփականատերեր են դարձել: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ կան, որ նախկինում 100 դրամով երթուղայիններով էին երթևեկում, հիմա ավտոմեքենաներ են վարում:

Այս կարևոր իրողությունը ինչո՞ւ է վրիպում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունից: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի վրիպել ոչինչ իրենց ուշադրությունից: «Այս պահին կոնկրետ Ազգային ժողովի պատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Արդյունքները մենք ինքներս ենք հրապարակելու, և կարող է վարույթներ լինեն»:

Այսինքն՝ նշանակում է, որ կան պատգամավորներ, որոնք բիզնեսի մեջ են ներգրավված, սակայն թաքցրել են այն, ու առաջիկայում հետաքրքիր բացահայտումներ են սպասվում: ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ բացառիկ հարցազրույցը կներկայացվի այսօր՝ «Armlur.am» լրատվական կայքում»: