Լրահոս
Քաղաքական
16:59
30.03.22
308

Պատգամավորի քենին՝ մանկապարտեզի տնօրե՞ն

Img default alt hy

2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ հեղափոխական Փաշինյանը պնդում էր, որ Նոր Հայաստանում որևէ մեկը խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով պաշտոնի չի նշանակվելու և այդ սկզբունքով ոչ մի հարց այլևս մեր երկրում չի լուծվելու: Սակայն այս հայտարարությունից շատ չանցած մենք ականատես եղանք, թե ինչպես Փաշինյանի զարմիկը, աներձագը, քավորն ու քավորի եղբայրը պաշտոններ ստացան, գրել է «Hraparak.am»-ը։

«Եվ իշխանական շրջանակները սկսեցին իրենց ուսանողական ընկերներին, ազգականներին, հարևաններին ու մերձավորներին տարբեր համակարգեր խցկել, պաշտոնների տեղավորել, պատգամավոր ու ավագանի դարձնել, մրցույթներում հաղթող ճանաչել, նրանց հիմնարկներին պետական պատվերներ իջեցնել, դեսպան ու ներկայացուցիչ ուղարկել տարբեր երկրներ։ 

Հետո նրանց ազգուտակն ու ընկերները սկսեցին իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորել և փող աշխատելու հնարավորություն ստեղծել։ 

Դիլիջանի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ պատգամավոր Վահե Ղալումյանի քենին՝ Ալլա Եգանյանը որոշել է Դիլիջան քաղաքում մանկապարտեզի տնօրեն դառնալ: Ըստ մեր աղբյուրի` նրա համար բոլոր «ճանապարհները» «հարթված» են, մնում է մեկ-երկու տեխնիկական հարց ու վերջինս կնշանակվի: 

Մենք կապվեցինք Դիլիջանի քաղաքապետի մամուլի խոսնակի հետ, նա մեզ հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը․ 

«Մանկապարտեզների գծով իրականում դեռ կոնկրետ որոշում չունենք, ոչ մի մանկապարտեզի տնօրենի պաշտոն դեռևս թափուր չէ, սակայն առաջիկայում երևի կլինի, ամեն ինչ լինելու է օրենքի սահմանում՝ հայտարարվելու է մրցույցթ։ Անկեղծ ասած՝ չգիտենք էլ, թե ով է Վահե Ղալումյանի քենին, բայց եթե նրա թեկնածությունը կհամապատասխանի, ինչու ոչ՝ հնարավոր է»,- նշեց մեր զրուցակիցը: 

Այն հարցին, թե ե՞րբ է հայտարարվելու տնօրենի մրցույթը, խոսնակն ասաց՝ դեռևս հստակ չէ ժամկետը»: