Լրահոս
Հայաստան
09:30
01.04.22
2 125

Պատերազմից խուսափելու միայն մեկ ձև կա․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ կառավարության նիստում խոսելով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չասաց, թե իր կառավարությունը որևէ քայլ անո՞ւմ է դրան դիմակայելու համար:

Բողոքեց ռուսներից, որ թույլ են տալիս՝ մեր թշնամին լկտիանա, հասկացրեց, որ Արևմուտքը չի կատարում իր պարտականությունները՝ անտարբեր է, ներկայացրեց ագրեսորի նենգ նպատակներն ու քայլերը, բայց ոչ մի բառ այն մասին, թե ՀՀ իշխանությունն ինչ է անում դրան դիմակայելու համար։

ՀՀ քաղաքացիներին պարզ հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձև կա՝ հանձնվել Ադրբեջանին, կատարելով նրա բոլոր նախապայմանները, և ստորագրել խաղաղության ստորացուցիչ պայմանագիր»: