Լրահոս
Քաղաքական
18:20
25.10.22
110

Պատերազմից առաջ նվաստացնում էին ՀԱՊԿ-ին, հիմա արգելում են ռուս պատգամավորի մուտքը ՀՀ. Բենիամին Մաթևոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ոչ, բավարար չէ Կոնստանտին Զատուլինին միայն պերսոնա նոն գրատա հայտարարելը, որպեսզի դժոխքն ամբողջական լինի, Իգոր Կորոտչենկոյին պետք է հայկական պետական պարգև շնորհել։

Ուշադրություն դարձրեք նաև, որ սրան զուգահեռ ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանություններից ոչ մի արձագանք չստացավ (թեև դա տրամաբանական է)....

44-օրյա պատերազմից առաջ նրանք նվաստացնում էին ռուսական ՀԱՊԿ-ին, ձերբակալելով կազմակերպության գլխավոր քարտուղարին, իսկ հիմա իրենք արգելում են ռուս պատգամավորի մուտքը Հայաստան...

Մենք շատ մեծ պատմական ողբերգության շեմին ենք...»: