Լրահոս
Քաղաքական
13:00
02.04.23
255

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիևն է խոսել, մեկ Հակոբյան Աննան. Արմեն Աշոտյան

Img default alt hy

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիևն է խոսել, մեկ Հակոբյան Աննան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի նախօրեին արված աղմկահարույց հայտարարությանը, որ 44- օրյա պատերազմում 11 հազար դասալիքներ են եղել: 

«Սրանք Ալիևի հետ բոլոր հարցերում են գործում սինքրոն, համաձայնեցված և ծրագրային։ 
Հայկական բանակը վարկաբեկելու, հայ ազգից «վախկոտի» կերպ կերտելու, հայ ժողովրդին նսեմացնելու, ազգային արժանապատվությունը ոչնչացնելու և պատերազմի զոհերի մեղքը իրենց վրայից մաքրելու կեղտոտ և անբարո փորձեր։

Հա, այս սքրինները մտցրեք նաև Նիկոլի հատուկ կարիքների բավարարման և անձնական օգտագործման դեսպանի աչքը, ով ճամարտակում էր, թե «ընդդիմությունն ադրբեջանական քարոզչական թեզեր է շրջանառում»։ Թող մի քիչ ավել մռմռա»,- գրել  է նա։