Լրահոս
Սպորտ
15:15
03.05.25
294

Պատանի ու երիտասարդ ծանրորդները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում

Img default alt hy

Հայաստանը ներկայացնող պատանի ու երիտասարդ ծանրորդները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտում զրո ստացավ` հրում վարժությունում ձախողելով երեք մոտեցումները:

Պոկում վարժությունում Մկրտչյանը 4-րդ էր: Նա երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել էր 145 կգ, 149 կգ, 153կգ ծանրաձող:

Ավելի վաղ Հայաստանի կանանց երիտասարդական հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: