Լրահոս
Հասարակական
11:23
13.04.22
327

Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով իրավիճակը չի հասցեագրել․ Փաշինյան

Img default alt hy

Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, զինված ուժերի և կառավարության բացթողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ ձոխողում էր նաև կազմակերպության համար, ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում:

Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»։