Լրահոս
Քաղաքական
22:58
31.10.22
188

Պաշտոնյաների աշխատավարձը կբարձրանա, պարգևավճարը կկրճատվի

Հայաստանում պետական պաշտոնյաների պարգևավճարները կկրճատվեն, փոխարենը կբարձրանան նրանց աշխատավարձերը:

Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ պաշտոնյաների պարգևավճարների ֆոնդը 30 տոկոսից իջեցվել է 16 տոկոսի:

Ավելացած 14 տոկոսով կառավարությունը հաջորդ տարի նախատեսում է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել: