Լրահոս
Քաղաքական
21:45
02.05.25
221

Փաշինյանը՝ թուրքերից հետո. ո՞վ է ներկայացնում հայերի շահերն՝ ԱՄՆ-ում

Հայաստանի կառավարությունը չի պարզաբանում, թե արդյոք Հայաստանի PR-ը կազմակերպելու համար իշխանությունը դիմել է ամերիկյան ընկերությանը, որը 44-օրյա պատերազմի օրերին թուրքական լոբբինգն է արել: Մեր հարցմանը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի խոսնակը: Ըստ տարածվող լուրերի՝ 50 հազար դոլար է վճարել Հայաստանը կառավարությունների PR-ով զբաղվող «Մերկուրի» ընկերությանը: Մեծ սփյուռք ունեցող երկրի ղեկավարությունը չի՞ վստահում հայկական լոբբիստական կազմակերպություններին: Տասնամյակներ շարունակ Հայ դատի գարսենյակներն են աշխարհում մշտապես Հայաստանի լոբբին արել: