Լրահոս
Քաղաքական
13:39
30.04.25
200

Փաշինյանը սպառնում է աշխատանքից ազատել «հետաձգենք» ասող նախարարներին

Հետաձգում բառը ազդում է Նիկոլ Փաշինյանի նյարդերի վրա: Կառավարության ընդունած որոշումների հետաձգումներն են այսօր հունից հանել Հայաստանի վարչապետին: Նա սպառնացել է աշխատանքից ազատել այն նախարարին, որն այսուհետև որևէ որոշում հետագելու նախագիծ կներկայացնեն իրեն: Համընդհանուր հայտարարագրման մասին քննարկման ժամանակ մեկ րոպի ընթացքում Փաշինյանը առնվազն 15 անգամ հետաձգել բառն է ասել, ամեն անգամ ավելի ոգևորված: Հետո հայտարարել է, որ այլևս որևէ որոշում ընդունվելուց հետո չի հետաձգվելու: