Լրահոս
Քաղաքական
20:48
10.02.26
409

Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե գոնե մեկ օր սուտ չխոսեր, պետք է այս ստախոսության վերջը դրվի․ Գառնիկ Դավթյան

Img default alt hy

«Ստախոսությունն ամենավատ բան է, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել է»,- ասում է «Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտնի հայտարարության սխալ թարգմանության փաստին։

«Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե գոնե մեկ օր սուտ չխոսեր, պետք է այս ստախոսության վերջը դրվի, չի կարելի ժողովրդի արժանապատվության հետ խաղալ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը սպեկուլյացիա է արել, երեկ Վենսի հետ հանդիպման ժամանակ թարգմանությունը միտումնավոր սխալ են արել, քանի որ հարկավոր էր ընտրություններից առաջ քաղաքական դիվիդենտներ շահել»,-ընդգծում է Դավթյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում։