Լրահոս
Հասարակական
11:01
13.04.22
873

Փաշինյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը

Img default alt hy

Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ, ԱԺ ամբիոնից ասել է վարչապետ Փաշինյանը։

«Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ»,- հայտարարել է նա:

Վարչապետն ասել է, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է. նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել, նույնականացվել ու հուղարկավորվել է 2021 թվականին: