Լրահոս
Միջազգային
19:15
16.05.22
140

Փաշինյանը դժգոհ է ՀԱՊԿ-ից և շնորհակալ է Պուտինին. ՀԱՊԿ գագաթնաժողով

Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 30-ամյակին նվիրված գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի վարչապետը դժգոհել է կառույցի անդամ-պետություններից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամները չեն արձագանքել այնպես, ինչպես սպասում էր Հայաստանը: ՀԱՊԿ-ի միասնական չլինելու վերաբերյալ դժգոհել է նաև Բելառուսի նախագահը՝ պնդելով, որ դրա պատճառով են Բելառուսն ու Ռուսաստանը ճնշումների ենթարկվում Արևմուտքի կողմից:

Վլադիմիր Պուտինը գործընկերներին Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիայից է պատմել, բայց փակ դռների հետևում: Նիստի բաց հատվածում Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԱՊՀ երկրները ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ են ստանալու: ԱՊՀ անդամ է նաեւ Ադրբեջանը: