Լրահոս
Քաղաքական
21:18
22.10.24
103

Փաշինյանին նամակ են բերել Բայդենից. Երևանում է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը

Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Ջո Բայդենից: Այսօր նամակը նրան է  փոխանցել  ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը: Նամակի մեջ կարդում ենք․

«Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»,- ասվում է նամակում։