Լրահոս
Քաղաքական
13:05
02.05.25
181

Փաշինյանին անվստահություն հայտնելու համար «Հայաստանը» պատրաստ է ստորագրել, բայց կասկածներ ունի

 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ պատրաստ է տրամադրել 28 պատգամավորների ստորագրություն Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: Տարածած հաղորդագրությունում նշել են, որ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։ Հատկապես, ըստ խմբակցության, իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն: