Լրահոս
Հասարակական
21:52
30.03.22
343

Փաշինյանի «Խաղաղության պայմանագրի» հիմնական վտանգը հավերժ պատերազմն ու ստրկությունն է. ռազմական փորձագետ

Img default alt hy

«Տխրահռչակ Խաղաղության պայմանագրով մենք պարտավորված ենք լինելու ճանաչել հարևան պետության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, նաև Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։

Ադրբեջանը հավակնություններ ունի նաև Հայաստանի որոշ մարզերից իրեն տարածքներ միացնելու հարցում, այդ թվում՝ Սյունիքից, Արարատից, Տավուշից, Գեղարքունիքից։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ, մասնավորապես, Տավուշից և Արարատից հնարավոր հանձնվող տարածքները) միջպետական կարևորագույն մայրուղիների վրա են լինելու։ Հետևաբար, սա ոչ թե հավերժ պատերազմի, այլ հավերժ ստրկության հեռանկար է բացելու Հայաստանի համար»,

Նրա փոխանցմամբ՝ այսպիսով, Հայաստանն ընկնում է մի ծուղակի մեջ, որտեղ թուրք -ադրբեջանական տանդեմը դառնում է թելադրող, մի կողմից՝ ռազմական, մյուս կողմից՝ տնտեսական. «Այս իրավիճակում, Ադրբեջանից ցանկացած պահին տարատեսակ ռազմական սպառնալիքներ կարող են ուղղվել Հայաստանի ուղղությամբ, մյուս կողմից՝ առկա է լինելու թուրքական կապիտալի էքսպանսիան։

Սա մեզ խոստանում է, մոտավորապես, Աջարիայի ճակատագրով մի հեռանկար, որից, եթե անգամ, փորձես դուրս գալ, համապատասխան լծակներ չես ունենալու։

Թուրքիան հոգ կտանի, որպեսզի տեղի պետական հաստատությունները, որոնց ղեկավարները ձևավորվում են ընտրությունների արդյունքով, ՔՈ-ների և նմանօրինակ այլ կազմակերպությունների տեսքով, թուրքական լոբինգ իրականացնեն, իսկ դրանց պատգամավորներն ակտիվորեն սպասարկեն թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը մեր երկրում։

Այլ կերպ ասած՝ իշխանություններն, ուղղակիորեն, հանձնվելու է այդ երկու պետություններին։ Ես դժվարանում եմ ասել, թե ո՞վ կազատագրի Հայաստանն այդ լծից և ե՞րբ կազատագրեն, եթե դա, առհասարակ, հնարավոր լինի։ Հետևաբար, այդ պայմանագրի հիմնական վտանգը ոչ թե հավերժ պատերազմն է, այլ հավերժ ստրկությունը՝ թշնամի երկու երկրից»։

Վերոհիշյալ տխուր հեռանկարի միակ խոչընդոտները, ստեղծված իրավիճակում, ըստ Հայկ Նահապետյանի, մի կողմից՝ Ռուսաստանի Դաշնությունն է, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը.

«Եթե թուրք- ադրբեջանական այս դավադիր պլանին, որ կոչվում է «Խաղաղության դարաշրջանի բացում», որևէ հակազդեցություն լինի, ապա, առաջին հերթին, դա պետք է սպասել ռուսական կողմից։ Այդ հակազդեցության դրսևորմանն, արդեն այսօր, մենք ականատես եղանք՝ Ադրբեջանում ՌԴ-ի դեսպանի արած հայտարարությամբ։ Խնդրում եմ, ծանոթացեք այդ հայտարարության բովանդակությանը և հրապարակեք այն ձեր լրատվամիջոցի էջերում», - ամփոփելով զրույցն, ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այսօր բարձրաձայնել է իր դժգոհությունը՝ ադրբեջանական մամուլում հակառուսական տրամադրությունների գեներեցման կապակցությամբ.

«Բազմիցս ստիպված ենք եղել ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել տեղական զանգվածային լրատվամիջոցներով լայնորեն տարածվող հակառուսական հիստերիայի վրա։ Ակնկալում ենք նաեւ, որ այն կդադարեցվի»,- ասել է դեսպան Բոչարնիկովը։