Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:33
01.11.22
426

Փաշինյանի «նվերներն» Ալիևին. ընդդիմությունն արձագանքում է «անձրևանոցային դիվանագիտությանը»

Ընդդիմադիրները կարծում են՝ միակ բանը, որ ստացել է Հայաստանը Սոչիի հանդիպումից, ժամանակն է:

Այլ ձեռքբերում, ասում են, չունի հայկական կողմը: Ոչ Հայաստանի տարածքից թշնամական զինված ուժերի դուրսբերում, ոչ գերիների վերադարձի պայմանավորվածություն, ոչ Արցախի հարցի ամրագրում:

Անգամ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումն է դուրս մնացել երեք երկրների ղեկավարների հայտարարությունից: