-
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26
Փաշինյանի ԱԽ-ը… յաթաղանը սեփական ձեռքով Հայաստանի վզին դրած՝ խաղաղություն են մուրում
Անտեղյակ դիտորդին կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանի հիմնարկներից «անվտանգության խորհուրդը» և դրա մասնակիցները վերջապես լեթարգիական քնից ելել են ու հայտնաբերել ակնհայտ իրողություններ: Մասնավորապես, կարող է թվալ, որ թուրքին սիրաշահող Փաշինյանն ու նրա գործակիցները հանկարծակի իմացել են, որ իրենց սիրելի Ալիևն ու առհասարակ ադրբեջանական իշխանությունը ցանկանում է Արցախի հայությանը բնաջնջել և էթնիկ զտումներ անել (ինչպիսի՜ նորություն, չէ՞), գրում է «Yerevan.Today»-ը։
«Կամ, ասենք, հանկարծակի, այն էլ՝ ԱԽ նիստից մի կես ժամ առաջ տեղեկացել են, որ Թուրքիան, իրենց սիրելի Էրդողանի պապերը ներառյալ, հայերի ցեղասպանություն են իրականացրել, իսկ Ռեջեփն էլ շարունակում է իր պապերի հանցագործությունը՝ նպատակ ունենալով այն վերջնագծին հասցնել:
Այն է՝ վերացնել Հայաստանն ու հայությանն առհասարակ:
Հետաքրքիր է, տեսնես «պատմության մասնագետ» Միրզոյան Արարատը անգալստուկ Չավուշօղլուի հետ գրկախառնվելիս գիտե՞ր այդ մասին, թե՞ նա էլ իր պաշտամունքի առարկա Նիկոլ Փաշինյանից ԱԽ վերջին նիստում տեղեկացավ, որ
ա)Թուրքիան ցեղասպանություն իրականացրած պետություն է, և ամենակարևորը՝ բ) «…որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ» (մեջբերում ԱԽ նիստի մասին հաղորդագրությունից):
Հա, ի՛նչն է հետաքրքիր ու զավեշտական միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ԱԽ-ն ադրբեջանական նկրտումների վերաբերյալ նման հետևությունների հանգել են, ինչպես նշված է՝ «իրադրության վերլուծություն» կատարելով: Նրանք, փաստորեն, կարողանում են վերլուծել:
Այստեղ բանալի բառը, այնուամենայնիվ, «իրադրությունն» է:
Բանն այն է, որ այդ «իրադրությունը», որն, ըստ իրենց, վերլուծել են Փաշինյանն & co.-ն, ախր, հենց իրենք էլ հետևողականորեն ու կանխամտածված ստեղծել են: Իշխանության գալով՝ 2018-2020 թվականներին հիմք են ապահովել ադրբեջանաթուրքական տանդեմին՝ Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու և պարտության մատնելու համար:
Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից, երբ Փաշինյանը, կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելով արձանագրեց ամբողջ կյանքի իր գլխավոր երազանքը՝ տապալել հայությանն ու մատնել պարտության (դե նա պարտությունների ու սխալների պաշտամունք ունի, ինչպես խոստովանել է, անգամ՝ ոտանավորներով), մի խոսքով, առ այսօր նույն Փաշինյանն ու նրա խմբավորումը ամեն ինչ անում են, կարելի է ասել՝ կաշվից դուրս են գալիս (Սուքիասյան Խաչատուրն ու ոչ միայն նա վկա), որպեսզի Հայաստանում սպասարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը:
Իրե՛նք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (նաև՝ նրանց ձայն տվող անխտիր բոլորը, նաև «ոչնչի համար» զոհված տղաների այն ծնողները, որոնք Աննայի հետ քեֆի սեղան նստած, երջանկությունից ուղղակի շողում էին) միանգամայն կանխամտածված, թշնամուն են հանձնել ամենը, ինչ հնարավոր էր հանձնել:
Ու... շարունակում են խոսել «խաղաղության օրակարգից» Ձեր «օրակարգը» ի սկզբանե նեխած է և դրանից արյան ու նոր զոհերի հոտ է գալիս: Ու, հո՛պ, Փաշինյանի ԱԽ-ն նախօրեին նշում է. «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»:
Զի՛լ է, չէ՞: Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբավորումը, պատկերավոր ասած, գիտե՞ք, թե ինչ է արել. թուրքի յաթաղանն իրենց ձեռքով բերել են, հարմարեցրել Հայաստանի վզին ու խաղաղություն են մուրում: Խաղաղության մուրացկաններ են: Անթրաշ:
Թուրքի պատկերացրած «խաղաղությունը» մորթված հայն է: Իհարկե, նիկոլականներին դա չի սպառնում, նրանք չէ՞ որ սիրում են թուրքերին ու Թուրքիան: Ահավասիկ, կարկառուն նիկոլական մեծահարուստն է ասում, թե՝ «հարևանություն կանենք»...
Մի՞թե հնարավոր չէ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ հարևան լինել: Գիտեք, հնարավո՛ր է: Բայց միայն այն դեպքում, երբ Հայաստանը ունի մարտունակ բանակ, նորմալ տնտեսություն, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված սերունդներ, գնչուական աշխարհընկալումից մաքրված հասարակություն, կայուն պետություն, բանիմաց ու գործունակ ղեկավարություն, որ ղեկավարները ապուշ-ապուշ հայտարարություններ չի անում, ու թշնամուն գիքորաբար «էստի համեցեք» չի կանչում:
Կարճ ասած, խաղաղություն չեն մուրում, հաստատում են: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ուղղակիորեն փոշիացրել, խժռել, մսխել են խաղաղություն հաստատելու և խաղաղ ապրելու Հայաստանի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները՝ ռազմական, տեխնիկական, տնտեսական, քաղաքական, արտաքին-քաղաքական մարդկային, բարոյական բոլոր ռեսուրսները:
Ու հիմա, որ ԱԽ-ն հայտարարում է.
«...միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար», թող մի հատ հայելու մեջ նայեն: Կոլեկտիվ: Եթե հանկարծ հայելին նրանց դեմքերն արտացոլի (եթե), միգուցե կնայեն իրենց աչքերի արտացոլանքին ու... կինքնաոչնչանան: Չէ՛, ամոթից չէ, այլ՝ պարզապես, ինքնաոչնչանան, էլի, հերի՛ք է, որքան ոչնչացնեն:
Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նշած «միջազգային զսպման մեխանիզմների»-ն, ապա մինչև դրանք գործարկեն, մանավանդ, ՔՊ-նիկոլական իշխանության պայմաններում, վերջիններիս սիրելի թուրքերը արդեն Արցախի մնացորդները ոչնչացրած կլինեն, եթե ոչ՝ խիտ շրջապատման մեջ առնված Սյունիքն էլ՝ հետը:
Հարցը շատ պարզ է. Հայաստանն ուզո՞ւմ է իրականում գոնե ինչ-որ ապագա ունենալ: Եթե այո, ապա պետք է Փաշինյանին ու նրա խմբակին ամենակոշտ ձևով հեռացնի պետության ղեկից՝ համարժեք պատասխանատվության առաջ կանգնեցնելով ու առհավետ մերժելով նրանց:
Դա է մնացյալ քայլերի, գործողությունների, հնարավորությունների անկյունաքարային ու անվիճելի պայմանը: Մնացյալը, այդ թվում՝ «հիմա դրա ժամանակը չէ, համախմբվենք...» ու նման, չգիտես, թե է՛լ ինչ «թեզերը» կամ մանիպուլյացիա են, կամ էլ ինքնախաբեություն:
-
21:19
30.06.26
Սևանում բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը
Կարդալ ավելին
-
20:25
30.06.26
Սիսիանում փրկել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր սպիտակագլուխ անգղին
Կարդալ ավելին
-
20:07
30.06.26
Երևանում հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Կարդալ ավելին
-
19:45
30.06.26
Հրդեհ է բռնկվել ավտոտնակում. այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա
Կարդալ ավելին