Լրահոս
Աշխարհ
09:40
08.05.25
202

Փարիզում մեքենան մխրճվել է ֆուտբոլային երկրպագուների խմբի մեջ․ տուժածներից 2-ի վիճակը ծանր է

Img default alt hy

Փարիզում մեքենան մխրճվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի մեջ, ովքեր նշում էին թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնումմ են, որ միջադեպը տեղի է ունեցել Ելիսեյյան դաշտերից ոչ հեռու։

Տուժել է երեք անձ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։