Լրահոս
Իրավական
14:50
09.08.25
122

Պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

Img default alt hy

Կոտայքի մարզի և Երևանի պարեկները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 7-ին Երևանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել օտարեկրացի 47-ամյա մի տղամարդու:

Նա 2024 թվականի դեկտեմբերի 4-ից յուրացման կամ վատնման մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: