Լրահոս
Իրավական
20:10
11.11.22
112

Պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Img default alt hy

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում, ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Ժամը 01.50-ի սահմաններում Աշտարակի խճուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանում բնակվող երկու երիտասարդի ու տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրանք խուզարկվել են։

24-ամյա երիտասարդի մոտ երկու փաթեթ կար՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։