Լրահոս
Քաղաքական
11:47
17.02.26
278

Պանիկան, որ տիրում է ՔՊ քաղաքական թիմում, այլևս թաքցնելն անհնար է․ Սևակ Խաչատրյան

Img default alt hy

Այն, որ ընդդիմադիր ուժերի մի քանի մեծ բլոկներով միավորված ընտրությունների գնալը ամենաճիշտ ու էֆեկտիվ տարբերակն է, դրա մասին փաստում են հենց իրենք՝ քպ-ականները: Այս մասին գրել է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Պանիկան, որ տիրում է սրանց քաղաքական թիմում, այլևս թաքցնելն անհնար է։

Տարբերի ձևի, չափի և տրամաչափի ուսապարկերից դեռ շատ կլսեք ու կտեսնեք այս թեմայով գրառումներ ու ելույթներ՝ համեմված «նախկինացավով», «30 տարի մեզ թալնելով» ու նմանատիպ այլ ցնդաբանություններով:

Ընդդիմության կազմակերպվածությունից է կախված լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը...

Ընդդիմադիր թիմերի միջև բանակցությունների արդյունքում, հուսանք, որ առաջիկայում մենք կտեսնենք, որ տարբեր ուժեր կա՛մ ձևավորել են նոր քաղաքական մեծ միավորում, կա՛մ միացել են արդեն իսկ ձևավորված թիմերին»: