Լրահոս
Աշխարհ
09:50
31.10.22
95

Պակիստանում լրագրողը մահացել է, երբ նրան վրաերթի է ենթարկել երկրի նախկին վարչապետի մեքենան

Img default alt hy

Պակիստանցի կին լրագրողը մահացել է այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել նախկին վարչապետ Իմրան Խանի ավտոմեքենան, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Express Tribune թերթը:

Պարբերականի տվյալներով՝ լրագրողը լուսաբանել է Խանի կողմնակիցների երթը, որը շարժվում էր դեպի Իսլամաբադ։ Լրագրողին հրել են, և նա ընկել է մեքենայի անիվների տակ։

Միջադեպից հետո կուսակցության ղեկավարությունը դադարեցրել է երթը։ Խանը ցավակցություն է հայտնել կնոջ մահվան կապակցությամբ։

Պակիստանի ներկայիս վարչապետ Շահբազ Շարիֆը փոխհատուցում է խոստացել մահացածի ընտանիքին։