Լրահոս
Քաղաքական
20:15
31.03.25
301

Ով է դառնում Գյումրիի քաղաքապետ. կուլիսային բազարները և ՔՊ-ի իշխանությունը բացառում է ընդդիմությունը

 

Գյումրիում դեռ վերջնականապես չի հանգուցալուծվում հետընտրական գլխավոր ինտրիգը. արդյո՞ք ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր բոլոր ուժերն են միավորվում՝ ամենաշատ ձայները հավաքած ընդդիմադիր թեկնածուի՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ: Ղուկասյանին միանալու մասին հայտարություններ են արել «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը: Եվ մոտ մեկ ժամ առաջ լռությունը խախտել է «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: