Լրահոս
Աշխարհ
13:16
05.05.25
218

Ուժգին պայթյուն՝ Մոսկվայում. բնակելի շենքի բռնկումից կան զոհեր և վիրավորներ

 

Մայիսի 4-ի երեկոյան Մոսկվայի հարավարևմուտքում՝ Գեներալ Տյուլենևի փողոցի 39-րդ շենքի 9-րդ հարկում տեղի է ունեցել գազի պայթյուն: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել. 3 մարդ է մահացել, 13-ը վիրավորվել են, տուժածներից 2-ը երեխաներ են։ Միջադեպի փաստով Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։