Լրահոս
Սպորտ
23:59
22.11.22
146

«Ուրարտու»-ն հաղթեց «Արարատ»-ին

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ուրարտու»-ն հյուրընկալեց «Արարատ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին տան տերերի ֆուտբոլիստները: Խաղի 6-րդ րոպեին աչքի ընկավ Եվգենիի Ցիմբալյուկը: «Արարատ»-ին հաջողվեց հաշվի հավասարությունը վերականգնել 22-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ամարա Տրաորեն: Սակայն «Ուրարտու»-ն կարողացավ հաջողության նժարն իր կողմը դարձնել և Մելքոնյանի` 34-րդ րոպեին խփած գնդակ հաղթական էր թիմի համար: «Ուրարտու»-«Արարատ»`2:1:

Այս խաղից հետո «Ուրարտու»-ն մնում է մրցաշարային աղյուսակի առաջատարը, իսկ «Արարատ»-ը 7-րդն է: